Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը դիտարկել է նաև Խաշթառակի այլընտրանքային կամրջի կառուցման աշխատանքները։
Հիշեցնենք, որ ջրհեղեղից վնասվել էր նաև Խաշթառակի հիմնական կամուրջը, որն այս պահին չի շահագործվում երթևեկության համար։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախարարը հետևել է Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի, կամրջի, ինչպես նաև Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։