ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Հայաստանին կօգնի պաշտպանել ինքնիշխանությունը նրանցից, ովքեր կցանկանան վնասել այդ ինքնիշխանությունը: Գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը կառավարությունում հայտարարել է «Ամազոն վեբ սերվիսիզի» և կառավարության միջև գործակցության խթանմանն ուղղված 5 միլիոն դոլարի ֆինանսավորման մասին, որը կնպաստի կիբեռհանցագործության դեմ պայքարին, նաև թվային տվյալներն ամպային պահոցներ ուղարկելու աշխատանքին:
Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի ռեպորտաժում: