ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է Կիրանց:
«Տեղում, մարզպետ Հայկ Ղալումյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Սերժիկ Պետրոսյանի և «Ճանապարհ» ընկերության ղեկավար Էդուարդ Բեզոյանի ուղեկցությամբ, հետևել եմ Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի, կամրջի, ինչպես նաև Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։
Այս պահին աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են։
Տվել եմ մի շարք նոր հանձնարարականներ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Սանոսյանը։