Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ օրերս անցկացվել է «Երևան բասկետբոլ էքսպո» մրցաշարը: Մրցումներին մասնակցել են Հայաստանի և Ռուսաստանի տարբեր տարիքային խմբերի շուրջ 450 մարզիկներ:
Բասկետբոլի եզրափակիչ մրցաշարին ներկա է եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը:
Քաղաքապետի տեղակալը հաղթող թիմերին հանձնել է պատվոգրեր, մեդալներ, ինչպես նաև դրամական պարգևներ: