Իրանը պատրաստ է Ռուսաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր ստորագրել հոկտեմբերին Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովում: Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում։
«Մեծ նշանակություն ենք տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններին, և, անկասկած, կամրապնդենք դրանք», - հավելել է Իրանի նորընտիր նախագահը:
Գործակալության տվյալով՝ Պուտինի հետ զրույցի ընթացքում Փեզեշքիանն ընդգծել է BRICS-ում, Շանհայի համագործակցության կազմակերպությունում, ԵԱՏՄ-ում և միջազգային ու տարածաշրջանային հարթակներում երկու պետությունների գործակցության կարևորությունը։
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։