Հովիկ Աբրահամյանի որդին մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքը 6 միլիոն դրամով օտարելու համար: Հետաքրքրական է, որ Արգամ Աբրահամյանը մեղադրանքը չի ընդունում, բայց չի առարկել, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով դադարեցվի: Այս գործով մեղադրյալ է նաև Արտաշատի 14 տարվա մեկ այլ քաղաքապետ: Նա ևս համայնքային գույքը շուկայականից էականորեն ցածր գնով մտերիմներին է օտարել:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: