Անհրաժեշտ օրենսդրական հիմք կստեղծվի՝ քրեական գործերով պետությանը կամ համայնքին պատճառված վնասների վերականգնումը համապատասխան բյուջեներ արդյունավետ հաշվառելու, ինչպես նաև նշված ոլորտում ծագած իրավահարաբերությունների նկատմամբ պատշաճ հսկողական կամ վերահսկողական գործառույթներ իրականացնելու համար: Լեռնային Ղարաբաղի Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակիցներին Հայաստանում պաշտոնների նշանակելու իրավական հիմքեր կստեղծվեն: Դիլիջանում կկառուցվի երկրորդ թունել: Այս և մի շարք այլ նախագծեր այսօր Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովների դրական եզրակացությանն են արժանացել: Օրինագծերը ներառված են վաղը մեկնարկող արտահերթ նստաշրջանի օրակարգում:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում: