Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին, շնորհավորել է նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրա գործունեությունում։
Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ ուշադրության և շնորհավորանքների համար և վստահեցրել է, որ բոլոր ջանքերը կներդնի ապագայում երկու երկրի հարաբերությունները բոլոր ոլորտներում զարգացնելու համար։
Զրույցի ընթացքում վստահություն է արտահայտվել ընդհանուր կրոնական և մշակութային արմատների, բարեկամության ու եղբայրության վրա հիմնված ադրբեջանա-իրանական հարաբերությունների հետագա ընդլայնման, տարբեր ոլորտներ ընդգրկող համագործակցության զարգացման հարցում։
Ադրբեջանի նախագահն Իրանի իր գործընկերոջը հրավիրել է Ադրբեջան։ Իր հերթին էլ Փեզեշքիանն է Ադրբեջանի նախագահին է հրավիրել Իրանի Իսլամական Հանրապետություն։