Փակ հանդիպումից հետո ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները հայտարարել են, որ սատարում են երկրի ղեկավարի պաշտոնի համար մրցելու՝ նախագահ Ջո Բայդենի մտադրությանը, հայտնել է The Hill-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մի քանի բարձրաստիճան դեմոկրատ կիրակի կայացած հեռախոսազրույցի ընթացքում փոքրամասնության առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսին ասել է, որ Բայդենը պետք է դուրս գա 2024 թվականի նախընտրական քարոզարշավից։ Նախագահը պատասխանել է, թե մտահոգված չէ իրեն քննադատող Դեմոկրատական կուսակցության առաջնորդների դիրքորոշումից, և կոչ է արել դեմոկրատներին, որոնք դժգոհ են նախագահի պաշտոնում իր թեկնածությունից, կուսակցության համագումարում առաջադրել իրենց թեկնածուին։
Բայդենն ու Թրամփը իրականում հաղթել են դեմոկրատների և հանրապետականների ներկուսակցական ընտրությունում, սակայն դեռ չեն դարձել նախագահի պաշտոնական թեկնածուներ։ Նրանց թեկնածությունները պետք է հաստատվեն կուսակցության համագումարներում: Հուլիսին տեղի կունենա Հանրապետական կուսակցության համագումարը, օգոստոսին՝ Դեմոկրատական կուսակցության: