Եղել են էական փոփոխություններ Հայաստանի անվտանգության դիրքորոշման մեջ, սահմաններին, օդանավակայաններում ներկայության առումով, բայց իրականում վարչապետը կարևորում է այն, որ Կառավարությունն արդյունքներ ապահովի իր քաղաքացիների համար հիմա, այսօր և այստեղ, և այնպես, որ քաղաքացիները վստահություն տածեն, և այդ վստահությունը լինի տևական ու մնայուն, որպեսզի կրճատվի խոցելիությունը ցնցումներից, կրճատվի խոցելիությունը որևէ մեկ գործընկերոջ կամ որևէ մեկ մատակարարման շղթայի նկատմամբ: Այդ մասին հայտարարեց ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մանրամասներին:
«Կարծում եմ, որ վարչապետը կարևորում է մարդկային անվտանգությունը և կարևորում է այն, որ ինչպես մեր Կառավարությանն է պետք, այստեղ էլ Կառավարությունը պետք է իրենից կախված ամեն ինչ անի, որպեսզի զարգացնի ցնցումները կլանելու կարողությունը»,- ասաց նա:
Ըստ Փաուերի՝ վարչապետի հետ հանդիպմանը կարևորվել են նաև Հայաստանի անկախությունը, դիմակայունությունը: Քննարկվել են պարենային անվտանգությանը, էներգետիկ ոլորտներին վերաբերող հարցեր, միաժամանակ ընդգծվել է, որ ցանկալի է խուսափել էներգետիկայի առումով ռազմավարական խոցելիությունից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությանը: