Վաշինգտոնում մեկնարկած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարարը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ: Ջեյհուն Բայրամովը և Խավիեր Կոլոմինան քննարկել են երկկողմ հետաքրքրության հարցեր, այդ թվում՝ էներգետիկայի, ռազմական կրթության և վարժանքների և հումանիտար ոլորտներում:
Նշվում է, որ օրակարգում են եղել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հետ կապված հարցեր։ Ադրբեջանական կողմի տվյալով՝ Բայրամովը հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ զգալի առաջընթաց է գրանցվել: Միաժամանակ նա պնդել է, թե Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հավակնություններ կան։
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: