Հուլիսի 10-ի ցերեկը, 11-15-ը հանրապետության առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում հուլիսի 10-ի կեսօրից հետո, 11-15-ի գիշերը և երեկոյան հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ։