ԱՄՆ-ի և Հայաստանի առևտրաշրջանառությունը 2020 թվականից այս կողմ ավելի քան եռապատկվել է: 2020 թվականին արձանագրված 96 մլն դոլարից 2023 թվականին հասել է 321 մլն դոլարի: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը:
«Մենք գիտենք, որ այդ հետագիծը կարող է է՛լ ավելի վեր բարձրանալ, և առևտրաշրջանառության աճը մեր երկու երկրների միջև կարող է արագանալ:
Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի զարգացմանը, և մենք, իսկապես, օգնությունից անցնում ենք առևտրի:
Ես քիչ առաջ հանդիպեցի վարչապետի հետ, և սա կարևորագույն աշխատանքային ուղղություն է նրա համար՝ առևտրաշրջանառության ավելացումը ԱՄՆ-ի և Հայաստանի միջև: Մեզանից կախված ամեն ինչ անում ենք նկարագրված առաջընթացի պտուղները քաղելու համար»,- ասաց նա: