Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է այդ երկրի դերը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում: Նրանք անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին հումանիտար խնդիրների լուծման քայլերին: Այս առումով վարչապետ Փաշինյանը կարևոր է համարել միջազգային հանրության շարունակական աջակցությունը: Նիդերլանդական պատվիրակությանը ընդունել են նաև խորհրդարանում:
Մանրամասները՝ ռեպորտաժում: