«Մանկական Եվրատեսիլ 2024»-ի հայաստանյան ներկայացուցիչը կընտրվի մրցույթի միջոցով:
Հայտերի ընդունումն արդեն մեկնարկել է: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները կամ ռեզիդենտները, որոնք 2024 թ. նոյեմբերի 16-ի դրությամբ կլինեն նվազագույնը 9, առավելագույնը՝ 14 տարեկան (այսինքն ծնված կլինեն 2009 թ. նոյեմբերի 17-ից հետո և մինչև 2015 թ. նոյեմբերի 16-ը):
Թեկնածուները լսումներին կարող են դիմել որպես անհատ կատարող, դուետ կամ խումբ՝ առավելագույնը 6 մասնակցով:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է այցելել www.eurovision.am կայք, լրացնել հայտը՝ ներկայացնելով 2 երգի քավր տարբերակ (կենդանի կատարմամբ): Առաջին փուլը հաղթահարած դիմորդներին Հանրային հեռուստաընկերությունը կհրավիրի լսումների երկրորդ փուլին: Հաղթողին կորոշի հայ և միջազգային մասնագետներից կազմված պրոֆեսիոնալ ժյուրին: Այսպիսով, հաղթող մասնակիցը կներկայացնի Հայաստանը նոյեմբերի 16-ին Մադրիդում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում:
Հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 28-ը: