Մայրաքաղաքի կոյատար համակարգը հիմնականում մաշված է, և վերականգնման համար մեծ ներդրումներ են պահանջվում: Այս տարի քաղաքապետարանը ոլորտում ռեկորդային գումար է ներդրել՝ 1 մլրդ 730 մլն դրամ: Եթե 2019-2022 թվականներին մայրաքաղաքում կառուցվել, վերակառուցվել է 11 կմ կոյագիծ, ապա միայն 2023-ին՝ 12 կմ: Այս տարի վերակառուցվելու է 16 կիլոմետր:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում։