Ռուսաստանը հայտնել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Բելգորոդի, Կուրսկի, Վորոնեժի, Ռոստովի, Աստրախանի շրջաններին։ Բելգորոդի տեղական իշխանության տվյալով՝ խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ:
ԶԼՄ-ները հայտնում են, որ ԱԹՍ-ների հարվածներից հետո Վոլգոգրադի և Աստրախանի օդանավակայանների աշխատանքը սահմանափակվել է: Վոլգոգրադում նաև նավթաբազա է բռնկվել: