Ընդդիմությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ հավաքների մասնակցության նյութական խրախուսանքը ապաքրեականացնելու պահանջով: Ըստ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղարի՝ այս դրույթը զրկում է մարդուն հավաքներ կազմակերպելու իրավունքից: Հոդվածը քրեականացվել է 2021-ին, որի համահեղինակներից Դանիել Իոաննիսյանը նշում է, որ մարդիկ հավաքին պետք է արտահայտեն իրական դժգոհություն, և ոչ թե ցույցի գնան փողի համար:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում։