ՆԱՏՕ-ում դեռ կոնսենսուս չկա Կիևին դաշինք հրավիրելու հարցում՝ հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը։
«ՆԱՏՕ-ի հրամանատարությունը պատասխանատու է Ուկրաինային աջակցելու համար, այդ թվում՝ ռազմական ուսուցման, համակարգման և նյութատեխնիկական ապահովման ոլորտում, ինչը կամուրջ կդառնա դաշինքին Ուկրաինայի անդամակցության համար, երբ քաղաքական կամք հայտնվի»,- մանրամասնել է նա լրագրողների հետ ճեպազրույցում։
Միաժամանակ, ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակը հայտարարել է՝ Վաշինգտոնի դիրքորոշումը հստակ է՝ Ուկրաինան լինելու է ՆԱՏՕ-ում:
Մեթյու Միլլերը նշել է, որ Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովի արդյունքներով մի շարք հայտարարություններ կլինեն՝ խոսքը ռազմական, դիվանագիտական և տնտեսական աջակցության մասին է: «Մենք կշարունակենք աշխատել՝ ավելի արդյունավետ մոտեցնելու Կիևին ՆԱՏՕ-ին»,- հավելել է պաշտոնյան: