Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու հուլիսի 9-11-ը նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Ջեյհուն Բայրամովը նաև բարձր մակարդակի մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա։
Վաշինգտոն են մեկնել նաև Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: