Եվրամիության որոշումը՝ դադարեցնելու Վրաստանի պաշտպանության նախարարության համար նախատեսված 30 մլն եվրոյի հատկացումը, անհասկանալի է՝ հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին։
«Նման բնույթի ֆինանսական օգնությունը ծառայել և ծառայում է մեր երկրի պաշտպանունակության ամրապնդմանը և այն հնարավորությունների զարգացմանը, որոնց օգնությամբ երկիրը պետք է դիմագրավի սպառնալիքներին։ Մեզ համար անհասկանալի են մնում նման միկրոլուծումները»,- ասել է Դարչիաշվիլին։
Միևնույն ժամանակ պաշտոնյան վստահություն է հայտնել, որ 30 մլն եվրոյի հատկացման դադարեցումը չի խանգարի ԵՄ-ին Վրաստանի ինտեգրմանը:
Ավելի վաղ Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին հայտարարել էր, որ Եվրամիությունը որոշում է կայացրել սառեցնել 30 մլն եվրոն, որը նախատեսվում էր հատկացնել Վրաստանի պաշտպանության նախարարությանը: Բացի դրանից՝ նրա խոսքով, ԵՄ-ին հանրապետության անդամակցության գործընթացը նույնպես կասեցվել է։