Հուլիսի 11-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը Կապանում կհանդիպի քաղաքացիների հետ։
«Ընդունելությունը տեղի կունենա ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում (ք․ Կապան, Մ. Հարությունյան փող., 1ա շենք)։
Ընդունելությանը մասնակցել ցանկացող քաղաքացիները 14։45-ին կարող են անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։