Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ ճանապարհահատվածի կմ 29+830-ում (Ագարակ բնակավայրի մոտ) T-աձև հանգույցի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես փակ է Մ-1 միջպետական ճանապարհի՝ Գյումրիից Երևան ուղղության դեպի Աշտարակ տանող՝ Վանի հերոսներ փողոցի մուտքամասը։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: