Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու հուլիսի 9-11-ը նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Ջեյհուն Բայրամովը նաև բարձր մակարդակի մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա։
Վաշինգտոն են մեկնել նաև Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
Հուլիսի 9-10-ը աշխատանքային այցով Վաշինգտոնում կլինի նաև Հայաստանի ԱԳ նախարարը: Արարատ Միրզոյանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին։
Մանրամասները՝ ռեպորտաժում: