Հուլիսի 8-ին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը հյուրընկալել էր Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Այս մասին հայտնում են Մեղրիի համայնքապետարանից։
Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավար Խ.Անդրեասյանը շնորհակալություն հայտնեց Մեղրի կատարած այցի համար։
Դեսպանի՝ Մեղրի համայնք կատարած այցի նպատակը ճանաչողական էր և ցանկությունը մեծ էր մոտիկից ծանոթանալու Հայաստանի հարավում տիրող իրավիճակին։
Իր խոսքում Պ.Պիրունչիկը նշեց, որ բազմիցս էր լսել Մեղրիի տարածաշրջանի, մեղրածոր և քաղցրահամ մրգերի, բարենպաստ պայմանների մասին, ինչն էլ նրան ստիպել էր այցելել Մեղրի։
Հանդիպման վերջում Պ. Պիրունչիկը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, և երկուստեք պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հանդիպումները լինեն շարունակական։