«Էմանուել Մակրոնն իր ղեկավարած «Վերածնունդ» կուսակցության անդամ, վարչապետ Գաբրիել Ատալին խնդրել է առայժմ մնալ պաշտոնում՝ կայունությունն ապահովելու համար»,-հաղորդում է BFMTV-ն:
Գործող նախագահի քաղաքական շարժումը խորհրդարանի ընտրությունում մեծամասնություն չի ստացել կառավարություն ձևավորելու համար, և վարչապետը հայտարարել էր երկուշաբթի հրաժարական տալու մասին: 35-ամյա Ատալը հունվարից է գլխավորում Ֆրանսիայի կառավարությունը։
Ելիսեյան պալատը նշել է, որ պետության ղեկավարն այժմ ուսումնասիրում է ընտրության արդյունքները և առայժմ նոր կառավարության կազմի վերաբերյալ հայտարարություններ չի անի: