Եվրախորհրդարանում (ԵԽ) Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ձևավորել է նոր դաշինք, որը կոչվում է «Հայրենասերներ հանուն Եվրոպայի»: Եվրախորհրդարանում նոր աջակողմյան խումբ ստեղծելու ծրագրերի մասին Օրբանը հայտարարել էր հունիսի 30-ին՝ Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ: Նա նշել էր, որ դաշինքում կներառի Հերբերտ Կիկլիի Ավստրիական ազատություն և Չեխիայի նախկին վարչապետ Բաբիշի ANO 2011 կուսակցությունը:
Ավելի ուշ պարզ է դարձել, որ Եվրախորհրդարանի նոր դաշինքին կմիանա նաև Մարին Լը Պենի «Ազգային միավորում» կուսակցությունը:
Օրբանի գլխավորած կոալիցիան, սակայն, ոչ բոլորին է պատրաստ ընդունել: Այն մերժել է գերմանական աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) խմբակցության անդամակցությունը: Այդ մասին հայտնում է Reuters-ը։