Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրությունում հաղթել է ձախ կուսակցությունների կոալիցիան՝ «Նոր ժողովրդական ճակատ»ը՝ ստանալով 182 մանդատ։ Այդ տվյալները հրապարակվել են Monde թերթում։
Երկրորդ տեղում է նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին» կոալիցիան՝ 168 մանդատով։
Մարին Լը Պենի «Ազգային միություն»-ը դարձել է երրորդը, խորհրդարանում այն ներկայացված կլինի 143 պատգամավորով։
Հանրապետականները կարող են 45 մանդատի հույս ունենալ, իսկ մնացած ուժերը միասին ստացել են 39 մանդատ։
Միևնույն ժամանակ, Parisien թերթն ավելի ուշ հաղորդել է, որ ՆԳՆ վերջնական՝ թարմացված տվյալների համաձայն՝ «Նոր ժողովրդական ճակատ»-ը ստացել է 174 մանդատ, նախագահ Մակրոնի կոալիցիան՝ 156, «Ազգային միություն»-ը՝ 143: Հանրապետական կուսակցությունը և նրա դաշնակիցները, ըստ այդ տվյալների, կստանան 66 մանդատ, մյուսները՝ 38։