Ադրբեջան արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն անդրադարձել է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին: Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ «բաց հարցերի թիվը զգալիորեն նվազել է»։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ, իբր, Հայաստանի Սահմանադրության մեջ դեռ մնում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջը։
«Լիարժեք խաղաղության հասնելու համար դա պետք է վերացվի»,- հավելել է նա։
Տարածաշրջանի և միջազգային այլ լուրերը՝ տեսաշարում: