Մեծ պաստառներով զբոսաշրջային ավտոբուսներն ու միկրոավտոբուսները, որոնք Հանրապետության հրապարակից բացի կայանված են մայրաքաղաքի տարբեր փողոցներում, կհեռացվեն: Հարցը քննարկվել է քաղաքապետարանի գործակարգավարական նիստում: Մայրաքաղաքային իշխանությունն անդրադարձել է նաև փողոցների միջին նորոգման աշխատանքներին: Ընդգծվել է, որ դրանց ավարտից հետո կիրականացվի նոր որակի գծանշում՝ թերմապլաստով: Գործընթացը կմեկնարկի այսօրվանից՝ Նոր Նորք վարչական շրջանում:
Գործակարգավարական նիստի մանրամասները՝ Աննա Զախարյանի տեսանյութում: