Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը շրջանառության մեջ է դնում օրենսդրական նախագիծ, որով առավել հասանելի ու անվտանգ են ուզում դարձնել հղիության արհեստական ընդհատումը, քանի որ գործող օրենքով միայն հիվանդանոցային պայմաններում և գործիքային մեթոդներով էր դա թույլատրվում: Ըստ նախագծի հեղինակ Նարեկ Զեյնալյանի, ժամանակակից բժշկագիտության զարգացմանը համահունչ արդեն իսկ կան դեղամիջոցներ, որոնցով իրականացվում են անվնաս արհեստական ընդհատումներ առանց գործիքային միջամտությունների:
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի խոսքով
Հնարավորություն է տրվում մինչև 8 շաբաթական հղիության դեպքում իրականացնել հղիության արհեստական ընդհատում գինեկոլոգիական, մանկաբարձա-գինեկոլոգիական լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններում, ինչպես ամբուլատոր, այնպես էլ հիվանդանոցային պայմաններում, ընդգծելով.
«Ուրեմն ԱՀԿ ցուցումներով նախատեսված է մինչև 12 ամսեկան հղիությունը թույլատրել դեղորայքային ընդհատում, 12 շաբաթական, բայց քանի որ մենք նոր ենք այս կարգավորումը մտցնում և բավարար փորձ պետք է կուտակենք, մենք որոշեցինք այդ շեմը իջեցնել և նախատեսել 8 շաբաթական հղիություն, հղիության դեպքում դեղորայքային արհեստական ընդհատում»,- տեղեկացրել է Զեյնալյանը: