Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ում ընձառյուծ է երևացել, որը նկարահանվել է։
Համագործակցելով Բնության համաշխարհային հիմնադրամ-Հայաստանի հետ՝ ընձառյուծի պահպանության ծրագրի շրջանակում, ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկում իրականացվել են մշտադիտարկման աշխատանքներ, որի արդյունքում արձանագրվել է ընձառյուծ։
Կովկասյան ընձառյուծը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»: