Ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցի «Դաբլթրի բայ Հիլթոն» հյուրանոցային համալիրի հարևանությամբ՝ ավտոմեքենա է պայթել։ Լուրը 1lurer.am-ի հետ զրույցում հաստատեց ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
«Կա 2 տուժած: Ըստ նախնական տվյալների՝ հեղուկ գազի արտահոսք է եղել»,- ասաց նա:
Դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ, մինչև դրա տեղ հասնելը կրակը մարվել է։