Զբոսաշրջային ավտոբուսներն ու միկրոավտոբուսները, որոնք, Հանրապետության հրապարակից բացի, մեծ պաստառներով կայանած են մայրաքաղաքի փողոցներում, կհեռացվեն: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Մենք լարերն ենք մաքրում փողոցներից, մայթեր ենք սարքում, քաղաքը, մասնավորապես՝ փոքր Կենտրոնը, փորձում ենք բերել գեղեցիկ տեսքի, մեկ էլ տեսնում ենք լավաշ, դեղին պլակատներով անվերջանալի ավտոբուսները, միկրոավտոբուսները»,- ասաց Ավինյանը:
Քաղաքապետը նաև նշեց, որ չի կարող լինել ընկալում, որ հիմա կարելի է անել ամեն ինչ. «Հետևապես քաղաքում, բոլոր այն տեղերում, որտեղ այս միկրոավտոբուսները, բացի հրապարակից, կանգնած են իրենց պլակատներով, ամենաչոր մեթոդով դրանց դեմ պետք է պայքարել»: