Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը երկուշաբթի անսպասելի այցելել է Չինաստան՝ Մոսկվա և Կիև կատարած այցերից հետո՝ քննարկելու Ուկրաինայում խաղաղ կարգավորման հեռանկարները:
Հունգարիայի վարչապետը, որի երկիրը նախագահում է ԵՄ-ում, կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորումը կախված է ոչ միայն Մոսկվայից և Կիևից, այլև ԱՄՆ-ից, ԵՄ-ից և Չինաստանից։
«Չինաստանն առանցքային տերություն է խաղաղության համար պայմաններ ստեղծելու գործում: Ահա թե ինչու եմ ժամանել Պեկին՝ հանդիպելու նախագահ Սի Ծինփինի հետ, Բուդապեշտ կատարած նրա պաշտոնական այցից ընդամենը երկու ամիս անց»,- գրել է Օրբանը։
Չինական ԶԼՄ-ները հայտնել են, որ նախագահ Սին Պեկինում հանդիպել է Օրբանի հետ: Հանդիպման մանրամասները չեն հաղորդվում։