Երևանի քաղաքապետարանի գնած 8 աղբատար մեքենայից 4-ն արդեն Հայաստանում են: Դրանք անցնում են տեխզննում և փաստաթղթավորում: Մյուս 4-ը Հայաստանում կլինեն մեկ շաբաթից: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Ինչ վերաբերում է նոր շարժիչների գնման գործընթացին, ապա 9 շարժիչից 2-ն արդեն մատակարարվել է, մնացածը՝ մյուս շաբաթ:
Նաև հայտարարվեց, որ ԵԱՍՄ համայնքային հիմնարկի բանվորների, հավաքարների և վարչական շրջանների հավաքարարների համազգեստի համար հայտարարվել է մրցույթ: