ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը թարմացված տվյալներ է ներկայացրել «Երևանի ՀԷԿ-1»-ի տարածքում բռնկված հրդեհի վերաբերյալ:
Ավելի վաղ հայտնել էինք՝ հուլիսի 6-ին՝ ժամը 19:43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Երևանի ՀԷԿ-1»-ի տարածքում, շինությունից ծուխ է նկատվում։
Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Երևան քաղաքի փրկարարական և Փրկարարական ուժերի վարչությունների Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հրազդանի կիրճում գտնվող «Երևան ՀԷԿ-1»-ի տարածքում։
Հրդեհը մարվել է։
Իրականացվել են հետհանգեցման աշխատանքներ։
Այրվել են «Երևան ՀԷԿ-1»-ի տարածքում գտնվող շինության տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 10 քմ) և նկուղային հարկում գտնվող թունելում՝ մալուխներ։
Հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն: Դեպքի վայրում է գտնվել ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը: