Վարչապետն այսօր այցելել է Տավուշի մարզ, ծանոթացել Կիրանցի և Աճարկուտի ճանապարհի կառուցման ընթացքին: Տեղում ակտիվ շինարարություն է ընթանում, պատասխանատուները վստահեցրել են, որ աշխատանքը կավարտեն այս ամիս: Վարչապետն այցելել է նաև Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կիրանցի հատված: Երկրի ղեկավարին զեկուցվել է, որ օրվա ընթացքում սահմանի խախտում, արտառոց դեպքեր, պատահարներ չեն արձանագրվել: Բանակային խաղերն այս տարի անցկացվել են Տավուշում, վարչապետը հետևել է մարտական փոխանցումավազքի մրցումներին:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում։