Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կոչ է արել «խաղաղության հարթակ» ստեղծել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։
Թյուրքական պետությունների կազմակերպության արտգործնախարարների խորհրդի ոչ պաշտոնական նիստի ժամանակ նա նշել է, որ խաղաղ ջանքերը պետք է ավելի լայն տարածվեն պատերազմին վերջ տալու համար:
«Անհրաժեշտ է ստեղծել «խաղաղության հարթակ», որը կկանխի բևեռացման խորացումը, կունենա մասնակցության և ներկայացուցչության բարձր որակ և առաջնահերթություն կտա դիվանագիտությանը»,- ասել է Ֆիդանը։