Թուրքիան հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը շուտափույթ կստորագրվի՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ «Պատմական հնարավորություն է ի հայտ եկել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար։ Այս հնարավորությունը ոչ միայն տարածաշրջանային երկրների համար է, այլ նաև միջազգային տրանսպորտային հանգույցների ապաշրջափակման համատեքստում՝ ոչ միայն թյուրքական աշխարհի, այլև համաշխարհային անվտանգության համար։ Մենք անհամբեր սպասում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև գործընթացի շուտափույթ ավարտին խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ»,- հայտարարել է Ֆիդանը` ելույթ ունենալով Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում: Նրա խոսքով, Թուրքիան խրախուսում է Ադրբեջանի դրական դիրքորոշումը խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։
Մանրամասները՝ տեսաշարում։