Երևանի ՀԷԿ-ում բռնկված հրդեհը մարվել է: Իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ: Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին ՆԳ նախարարությունից։
Ավելի վաղ ՆԳ նախարարությունը մանրամասներ է հայտնել Երևանի ՀԷԿ-ում բռնկված հրդեհի մասին։
1lurer.am-ին ՆԳՆ-ից հայտնել են, որ հրդեհ է բռնկվել նաև շինության տանիքի հատվածում։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ։ Դեպքի վայր են մեկնել ՓԾ ևս 2 մարտական հաշվարկ։
Նախապես հայտնել էինք, որ Հրազդանի կիրճում՝ Երևանի ՀԷԿ-ում հրդեհ է բռնկվել, տարածքը հոսանքազրկված է։
ՆԳՆ փրկարար ծառայությունը ևս հաղորդագրություն է տարածել հրդեհի վերաբերյալ։ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ հուլիսի 6-ին` ժամը 19:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Երևանի ՀԷԿ-1»-ի տարածքում, շինությունից ծուխ է նկատվում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Երևան քաղաքի փրկարարական և Փրկարար ուժերի վարչությունների Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ՀԷԿ-ի տանիքում (մոտ 100 քմ)։
Հրդեհը մարված է, իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ։
Դեպքի վայրում է գտնվում ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը։