ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդին անդրադարձել է հուլիսի 15-24-ը Հայաստանում կայանալիք «Արծիվ գործընկեր» զորավարժությանը, որին կմասնակցեն նաև զինվորականներ ԱՄՆ Ցամաքային ուժերի Եվրոպայի և Աֆրիկայի հրամանատարությունից և Կանզաս նահանգի Ազգային գվարդիայից:
«Տարիների ընթացքում Կանզասի Ազգային գվարդիան ամուր համագործակցային կապեր է հաստատել Հայաստանի Հանրապետության հետ, իսկ մեր հայ գործընկերների հետ համատեղ զորավարժությունների անցկացումը, ինչպիսին է «Արծիվ գործընկերը», թույլ է տալիս մեծացնել վստահությունն ու բարեկամությունը մեր երկրների և մեր զինված ուժերում ծառայող կանանց և տղամարդկանց միջև»,- նշել է Վեներդին։
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից էլ նշել են, որ «Արծիվ գործընկեր» զորավարժությունը նախատեսված է ամրապնդելու Միացյալ Նահանգների և Հայաստանի երկարամյա համագործակցությունը՝ փոխգործելիության և պատրաստականության մեծացման միջոցով։