Էստոնիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինա է առաքել փոքր հեռահարության Mistral զենիթահրթիռային համալիրներ և հրթիռներ՝ չհստակեցնելով դրանց քանակը:
Հունիսին էստոնական լրատվամիջոցները հայտնել էին, որ Էստոնիան, Ֆրանսիան, Բելգիան, Հունգարիան և Կիպրոսը համատեղ պայմանագիր են ստորագրել կարճ հեռահարության Mistral հակաօդային պաշտպանության համակարգերի գնման վերաբերյալ: Ավելի ուշ նշվել էր, որ Էստոնիայի պաշտպանության նախարարությունն այդ տեխնիկան կփոխանցի Ուկրաինային:
Ուկրաինայի պաշտպանական գերատեսչությունից հաստատել են տեղեկությունը: