Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն մահափորձից հետո առաջին անգամ Բրատիսլավայում մասնակցել է հանրային միջոցառման: Նա ելույթի ժամանակ հայտարարել է, որ պետք է հսկայական պատնեշ դնել անհեթեթ առաջադիմական և լիբերալ գաղափարախոսությունների առջև, որոնք տարածվում են քաղցկեղի պես:
Իր ելույթում նա անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական հակամարտությանը: Ֆիցոն կրկնել է խաղաղ բանակցություններ սկսելու իր կոչը և ընդգծել, որ ինքը կմիանար Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին Մոսկվա կատարած այցի ժամանակ, եթե առողջական վիճակը թույլ տար: Նա նաև մտահոգություն է հայտնել, որ եթե առաջիկայում ինչ-որ բան չարվի, Ուկրաինայում զարգացող իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, և աշխարհը կարող է ականատես լինել անվերահսկելի պատերազմի: