ԱՄՆ-ը հետաքրքրված է և ցանկանում է առաջ մղել խաղաղության գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Մերիլենդից սենատոր Բին Կարդենը։
«Մենք շատ գործիքներ ունենք, որոնք կարողանում ենք օգտագործել աշխարհի տարբեր երկրների հետ մեր հարաբերություններում։
Մենք տարբեր երկրների հետ տարբեր հարաբերություններ ունենք. ռազմավարական համագործակցություն, անվտանգային պայմանավորվածություններ։ Չեմ ուզում նախանշել, թե ինչպես կարող ենք այդ խառը գործիքակազմը օգտագործել, բայց ԱՄՆ-ը հետաքրքրված է և ցանկանում է առաջ մղել խաղաղության գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Մենք աշխատում ենք գործադիր և օրենսդիր ճյուղերի հետ, որպեսզի կարողանանք մեր ձայները լսելի դարձնել»,- ասել է սենատորը։