Հանքարդյունաբերությունում արտադրանքի ծավալի տևական անկումը պայմանավորված է Սոթքի և Թեղուտի հանքերի աշխատանքի դադարով: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում նշում են, որ խնդիրներն առաջացել են 2022-ի սահմանային միջադեպերից հետո, բայց մինչև տարեվերջ բացասական դինամիկա այլևս չի լինի: Փորձագետներն էլ հավելում են՝ ոլորտի աճին խանգարող հիմնարար գործոններ, ըստ էության, չկան:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում։