Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Ռուսաստանում է: Կրեմլում տեղի են ունեցել Վլադիմիր Պուտինի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի միջև բանակցությունները: Կողմերը քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման հնարավոր ուղիները՝ հայտարարել է Վլադիմիր Պուտինը հանդիպման ավարտին հրավիրված մամուլի ասուլիսում։
«Տեղի է ունեցել բավականին անմիջական և մանրակրկիտ կարծիքների փոխանակում արդի միջազգային հարցերի, այդ թվում՝ ուկրաինական հակամարտության վերաբերյալ, մենք խոսել ենք խնդրի լուծման հնարավոր ուղիների մասին», - ասել է Կրեմլի ղեկավարը։
Խոսելով Ուկրաինայի դիրքորոշման մասին՝ Պուտինը նշել է, որ բաց են քաղաքական և դիվանագիտական կարգավորման քննարկման համար։ Պուտինը Օրբանի հետ բանակցություններն անվանել է օգտակար և շնորհակալություն հայտնել Հունգարիայի վարչապետին Ռուսաստան այցելելու համար։ Մոսկվան Հունգարիայի վարչապետի այցն ընկալում է որպես երկխոսության վերականգնման փորձ, նշել է Պուտինը:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ այժմ Եվրոպային խաղաղություն է պետք։
«Պատերազմը դադարեցնելու համար շատ քայլեր են անհրաժեշտ, բայց մեզ հաջողվեց կատարել առաջին կարևոր քայլը՝ երկխոսությունը վերականգնելու համար, և ես կշարունակեմ անել այս աշխատանքը»,- նշել է Օրբանը:
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։