Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ դիտարկում է Ռուսաստանի և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Բաշար Ալ Ասադին Թուրքիա հրավիրելու տարբերակը՝ Անկարայի և Դամասկոսի հարաբերությունների կարգավորման և Սիրիական կարգավորման հարցերը քննարկելու համար:
«Մենք կարող ենք Սիրիայի հետ կարգավորման նոր գործընթաց սկսել։ Եթե պարոն Պուտինը կարողանա այցելել Թուրքիա, դա կարող է նոր գործընթացի սկիզբ դառնալ։ Անցած տարիները ցույց տվեցին, որ Սիրիայի համար անհրաժեշտ է կարգավորման մշտական մեխանիզմ ստեղծել։ Չափազանց կարևոր է, որ Սիրիան, որի ենթակառուցվածքը ավերված է, իսկ բնակչությունը ցրված է, ոտքի կանգնի, կարևոր է վերջ դնել անկայունությանը»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:
Նա կարևորել է Սիրիայի տարածքում ահաբեկչական բոլոր կազմավորումների ոչնչացումը։
Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան «միշտ պատրաստ է օգնության ձեռք մեկնել Սիրիային և աջակցել նրան»: