Քիչ առաջ ավարտվեց իմ հանդիպումը ԱՄՆ-ից ժամանած մեր գործընկերների հետ, և պետք է ասեմ, որ հանդիպումը շատ արդյունավետ անցավ. մենք քննարկեցինք հայ-ամերիկյան համագործակցության տարբեր ոլորտներ։ ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակության անդամների հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ես ներկայացրի տարածաշրջանում տիրող իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունների մեջ տիրող իրավիճակը և ԱՄՆ-ի աջակցությունն այդ հարաբերություններում և ներգրավվածությունը, ինչպես նաև անդրադարձ կատարվեց Հայաստան-Թուրքիա հարաբերություններին։
Իմ կողմից նաև նշվեց մեր ռազմագերիների վերաբերյալ ինֆորմացիա, և պետք է ասեմ, որ մեր հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, փոխադարձ այցերը, որոնք անընդհատ տեղի են ունենում, շատ կարևոր բաղադրիչ մաս են այս հարաբերությունների համար, և այդ շրջանակում այս այցը ևս շատ կարևոր է»,- տեղեկացրել է ԱԺ նախագահը։