Սիրիան բարձր է գնահատում Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը, ընդգծում՝ այդ որոշումը նպաստում է պաղեստինցիների օրինական իրավունքների վերականգնմանը: Այդ մասին նշված է Սիրիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
«Սիրիան շեշտում է, որ այդ համարձակ որոշումը նպաստում է պաղեստինցիների օրինական ձգտումների իրականացմանը՝ ստեղծելու իրենց անկախ պետությունը՝ Երուսաղեմ մայրաքաղաքով: Սիրիան միջազգային հանրությանը կոչ է անում շտապ քայլեր ձեռնարկել՝ վերջ դնելու իսրայելական օկուպացիային և պաղեստինցի ժողովրդին հնարավորություն տալու իրականացնել իր անօտարելի իրավունքները»,- ասված է արաբական հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ: